Photoshop-ի դասընթաց Հայերեն Ժեստերի լեզվով ԼԽՈՒ ուսանողների համար
Սա Photoshop-ի դասընթաց է Հայերեն Ժեստերի լեզվով հատուկ ստեղծված ԼԽՈՒ ուսանողների համար, որի նպատակն է ծանոթանալ Photoshop-ի հիմունքներին, գործիքներին և գործնական կիրառմանը: Այս դասընթացը ներկայացնում է դիզայնի հիմունքները Adobe Photoshop-ի միջոցով, որը հատուկ մշակված է Հայաստանում խուլ և լսողության խնդիր ունեցող մարդկանց համար: Հայերեն Ժեստերի լեզվով քայլ առ քայլ հրահանգների միջոցով դուք կսովորեք, թե ինչպես ստեղծել և խմբագրել պատկերներ և ձևավորել վիզուալ դիզայն: